29/07/2015 18:52
Արաբագետ. Թուրքիան ակտիվանում է Մերձավորարևելյան զարգացումներում
Վերջին զարգացումները ցույց են տվել, որ Թուրքիան փորձում է հնարավորինս ակտիվ ներգրավվածություն ունենալ Մերձավորարևելյան զարգացումներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանն:
«Մասնավորապես Սիրիայում և Իրաքում տեղի ունեցողի վերաբերյալ նկատվում է թուրքական ակտիվացում: Եթե նախկինում պաշտոնական Անկարան «չեզոք» դիրքերից էր հանդես գալիս ու դրանով դուրս էր մնում տարածաշրջանում տեղի ունեցող ու թուրքերի համար բավականին կարևոր իրադարձություններից, ապա այժմ իրավիճակը փոխվել է»,- ասաց արաբագետը:
Նա ընդգծեց՝ դա վերաբերում է հատկապես Սիրիայի քրդերի հետ կապված զարգացումներին:
«Այժմ փաստորեն այդ ակտիվացումը նկատելի է: Պարզ է, որ թուրքերը չեն հանդուրժի իրենց սահմանին հարակից հատվածներում այնպիսի վտանգավոր կառույցի գոյությունը, ինչպիսին Իսլամական պետությունն է: Միաժամանակ հասկանալի է, որ թուրքական իշխանությունները չեն հանդուրժի Սիրիայի՝ Թուրքիային հարակից հատվածներում, քրդաբնակ ինքնավար միավորումների գոյությունը»,- ասաց արաբագատեը:
Նա ընդգծեց՝ հարվածելով Իսլամական պետության Սիրիայի հատվածում ու բացելով իր օդային բազաները կոալիցիոն ուժերի համար, Թուրքիան պատրանք է ստեղծում, որ վճռական է տրամադրված ԻՊ դեմ պայքարում: