29/07/2015 13:21
Թուրքիայում վաղաժամկետ ընտրությունների հավանականությունը 75% է․ Սաֆրաստյան
Թուրքիայում սկսում է ուժեղանալ հակաքրդական հիստերիան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի մասին, ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիայում վաղաժամկետ ընտրությունների հավանականությունը 75% է, իսկ նոր կառավարության ձևավորման հնարավորությունը՝ 25%:
Բանախոսը կարծիք հայտնեց, որ Թուրքիայում առաջացած լարված իրավիճակը ձեռնտու է իշխող կառավարությանը, քանի որ Էրդողանը հույս ունի վաղաժամկետ ընտրությունների պարագայում ավելի շատ ձայներ ստանալ և կազմել միատարր կառավարություն՝ կոալիցիոնի փոխարեն:
«Սիրիայում և Իրաքում տեղի ուենցող իրադարձությունները կապված են թուրքակական ներքաղաքական իրավիճակի հետ, և Թուրքիայի նպատակն է թուլացնել Քրդական բանվորական կուսակցության և Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության դիրքերը»,- ասաց նա:
Արևելագետի խոսքով՝ Թուրքիայում սկսում է ուժեղանալ հակաքրդական հիստերիա և այդ հիստերիան վարպետորեն օգտագործվում է իշխող կուսակցության կողմից:
Հակաքրդական հիստերիայի ուժեղացումը, Սաֆրաստյանի կարծիքով, կարող է ազդեցություն ունենալ նաև հայերի հետ կապված հարցերում: