04/08/2015 16:07
Վրացական չիպսերը կսպառվեն Հայաստանում
Վրաստանում բացվել է չիպսերի գործարան, որի արտադրանքը կսպառվի Հայաստանում և Ադրբեջանում: Բացումը եղել է այսօր:
«Գռուզիա օնլայնը» գրում է, որ չիպսերի արտադրության համար օգտագործվելու է բացառապես տեղական կարտոֆիլ, ինչի համար արդեն իսկ ընկերությունը գնել է հողատարածք Կարելիում:
Չիպսերը կրելու են «Քարավանի» անունը: Արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերել այն Հայաստան ու Ադրբեջան ներկրելու առումով: