04/08/2015 15:50
Նաիրիտցիների աշխատավարձի պարտքը գրեթե մարված է
«Նաիրիտի» 600 աշխատակից ստանում է իր աշխատավարձերը: Այս մասին Aysor.am-ի թղթակցին ասաց նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ հենց նոր զանգահարել է բանկ և ArCa համակարգը գումարը հաշիվներին է փոխանցում օրվա մեջ երկու անգամ՝ ժամը 1-ին և 5-ին: «Գումարի մի մասն արդեն փոխանցվել է, մյուս մասը և կփոխանցվի երեկոյան»,- ասաց Ա. Հարությունյանը:
Նա ասաց նաև, որ պայքարի ընթացքի ու հետագա անելիքների մասին իրենք մանրամասն կխոսեն վաղը կայանալիք ասուլիսում:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ից «Նաիրիտ» գործարանի մոտ 1700 աշխատակիցներ առանց վերջնահաշվարկի ազատվել են աշխատանքից։