04/08/2015 12:07
Իրանի մուտքը նավթային շուկա կարող է շոկ առաջացնել
«Առաջիկայում դոլարը թանկանալու է, իսկ համաշխարհային տնտեսության մեջ նավթային ռեսուրսներից դոլարային մուտքերը նվազելու են»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Նա կարևորեց Իրանի մուտքը համաշխարհային նավթային շուկա, ինչը ոլորտում կարող է առաջացնել շոկ, հանգեցնել նավթային գների անկման և դոլարի բարձրացման, ինչ վերաբերում է եվրոյին, ապա այն ավելի կայուն վիճակում է:
Տնտեսագետը Հայաստանի տնտեսության համար կարևորեց Ռուսաստանի գործոնը: «Ռուսական ռուբլու արժեզրկումը ձեռնտու չէ մեր արտահանողներին»,- ասաց Վ. Խաչատրյանը՝ հավելելով, որ թեև ռուսական ռուբլին իր դիրքերը կայունացրել է, խորհուրդ է տրվում ռուսական ռուբլով խնայողությունները չպահել: