22/08/2015 11:00
Տարեց տղամարդուն ապտակած ոստիկանը ազատվել է աշխատանքից
«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ Հանրապետության Հրապարակում տարեց տղամարդուն ապտակած ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից:
Նշանակվել է ծառայողական քննություն:
Aysor.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները ոստիկանին պատժելու պահանջով այսօր հավաքէին հրավիրել ժամը 19։00-ին, ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ (Նալբանդյան փ․ 130):