24/08/2015 17:25
Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեսնելու ենք քաղաքական պայքարի ագրեսիվացում. Թուրքագետ
Թուրքիայում Խորհրդարանական ընտրություններից հետո ներքաղաքական իրավիճակն ի սկզբանե ճգնաժամային էր, որն այսօր էլ շարունակվում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ում համոզմամբ՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար ընտրված ժամանակահատվածն ու այդ որոշումը ժամանակավրեպ էր:
«Այդ գործընթանցն, այսպես թե այնպես, լինելու էր արարողակարգային ու իրավական, քանի որ Թուրքիայի սահմանադրությունը պահանջում էր, որպեսզի ընտրություններից հետո ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժը կոալիցիա ձևավորի, ինչն այս դեպքում տապալվեց: Այդ բանակցությունները, որոնք ընթանում էին իրավական նորմին զուգահեռ, տապալվեցին, որովհետև բանակցող քաղաքական ուժերի միջև կար քաղաքական գաղափարական լուրջ հակասություն: Ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժի դե ֆակտո լիդերը՝ Թուրքիայի գործող նախագահ Ռ. Թայիփ Էրդողանը, ըստ էության բոլորովին այլ քաղաքական նկրտումներ ու հավակնություններ ուներ, ուստի բացի միակուսակցական կառավարաությունից, նրա համար ամեն ինչ մերժելի էր»,- նկատեց թուրքագետը:
Մելքոնյանը նշեց, որ կոալիցիոն կառավարություն ձևավորելու գաղափարը նոր ընտրությունների համար պարարտ հող էր, ինչը թուրքական իշխանությունների կողմից ծրագրված էր: Նրա խոսքով՝ այդ գորընթացը նոր ընտրությունների չհայտարարված քարոզարաշավ էր, ինչն այսօր էլ լայն թափով առաջ է ընթանում: «Ներկայում Թուրքիայի քաղաքական դաշտն ավելի է ագրեսիվանում: Իշխող ԱԶԿ-ն և Ժողովուրդների ժողորդավարական կուսակցությունն, ըստ էության, գնում են վա-բանկ, այսինքն՝ կողմերը խոշոր քայլեր են կատարում, կշեռքի նժարին դնելով բավականին լուրջ խաղադրույքներ՝ իրենց հեղինակությունն ու քաղաքական ապագան: ԱԶԿ-ն այս ընթացքում բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով փորձելու է հավաքել մի քանի տոկոս ավելի շատ ձայն, որպեսզի կարողանա հաղթել ու ձևավորել իր երազած միանձնյա կառավարությունը: Այդ կուսակցության համար սա կարևարգույն խնդիր է, որի համար պայքարի մեջ է դնելու ցանկացած մեթոդ և հիմնական թիախը լինելու է Ժողովուրդների Ժողովրդավարական կուսակցությունը, որի նկատմամբ էլ ԱԶԿ-ի քայերը լինելու են 3 փուլով՝ քաղաքական, իրավական ու ռազմական»,- հավելեց թուրքագետը:
Ըստ Մելքոնյանի՝ քաղաքական առաջին խոշոր քայլն արդեն արված է: «Նախագահ Էրդողանն իր շուրթերով հայտարարեց, որ այդ ուժին է վերագրվում ահաբեկչական կառույցին սպասարկելը: Այսինքն՝ նա պաշտոնապես արդեն հայտարարեց՝ այդ կուսակցությունը համարվում է Քրդստանի բանվորական կուսակցության թուրքական թևը: Այսինքն՝ Էրդողանն ընդգծեց, որ այն կիսաահաբեկչական կազմակերպություն է: Դրան էլ կհետևի իրավական քայլը, այն է՝ դատարանով կուսակցությանը լուծարումը: Այդ խոսակցություններն արդեն շրջանառության մեջ են դրվել և չի բացառվում, որ մինչև նոյեմբերի 1-ը, դատարանի որոշմամբ այն փակվի: Այդպիսի նախադեպեր Թուրքիայի քաղաքական դաշտում շատ են եղել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ռազմական պայքարին, ապա Մելքոնյանը նկատեց, որ այսօր էլ Թուրքիայում չհայտարարված պատերազմ է ընթանում, որի մասնակիցները քրդական և թուրքական կազմակերպություններն են: «Այդ պայքարի թիրախը ևս ժողովրդավարական կուսակցությունն է»,- հավելեց նա:
Շարունակելով իր խոսքը՝ նա նաև նշեց, որ այս ագրեսիվացման տեմպերն ավելի են խորանալու և հատկապես նոյեմբերի ընտրությունների նախաշեմին: Նրա կարխծիքով՝ այդ ընթացքում Էրդողանն ու Թուրաքիայի իշխանությունները մի կողմ թողնելով ժողովրդվարության սեթևեթանքները և գործի են դնելու ավելի ագրեսիվ գործիքներ, որպեսզի լուծեն իրենց առջև դրված քաղաքական խնդիրները:
«Թուրքական իշխանությունների կողմից հիմա բավականին ակտիվ հակակքարոզչություն է տարվում, որի շրջանակներում է տեղավորվում նաև հայ համայնքը: Նախորդ ընտրություններում հայ համայնքը ձայների գերակշիռ մասը տվել էր ԺԺԿ-ին, բայց այս քարոզի կոնտեքստում նոյեմբերի 1-ին հայերը վերադառնալու են իրենց չեզոք՝ ավելի հարմարվողական դիրքին, խուսափելով իրենց ընտրությամբ դեմ գնալ իշխող ԱԶԿ-ին: Եվ մինչև նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեսնելու ենք քաղաքական պայքարի ագրեսիվացում, ընդհուպ մինչև ծայրահեղական դրսևորումներ: Ըստ էության՝ այդ ընտրությունները Էրդողանի, ԱԶԿ-ի ու էրդողանիզմի համար լինելու են կարևարագույն քննություն, որի ընթացքում Էրդողանը կա՛մ կհասնի իր նպատակին և կձևավորի միակուսակցական կառավարություն, կա՛մ ընդհանրապես կկորցնի միանձնյա լիդերի բոլոր հավանակնությունները»,- ամփոփեց Մելքոնյանը: