30/09/2015 19:11
Սահմանում այս գիշեր համեմատաբար ավելի հանգիստ է եղել. Յուրի Խաչատուրով
Անցյալ գիշեր սահմանին իրավիճակը համեմատաբար ավելի հանգիստ է եղել։ Այսօր ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։
Նա ընդգծեց, որ այսօր ևս հակառակորդը մոտ 100 ական է գործածել Ղարաբաղի ուղղությամբ և հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։ «Իսկ Նախիջևանի ուղղությամբ վիճակը քիչ թե շատ հանգիստ է եղել։ Կորուստներ չունենք: Ինչ վերաբերում է հակառակորդին, ապա նախնական տեղեկություններով՝ հակառակորդը կորուստներ ունի»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ բոլոր տեղեկություններն այս պահին հստակեցվում են և արդեն վաղը ամեն ինչ պարզ կլինի:
Յ. Խաչատուրի խոսքով՝ հայկական կողմի պատասխան գոծողություններն իրականացվել են բացառապես ռազմական թիրախների վրա։
Հարձակումներ ու կրակոցներ չեն եղել Ադրբեջանի բնակչության ուղղությամբ: