05/10/2015 10:26
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։
Ինչպես փոխանցում են ՀՀ արտգործնախարարությունից՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին և քննարկել Կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը վերաբերող հարցեր:
Ի լրումն անցյալ շաբաթ Նյու Յորքում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը քննարկված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին` զրուցակիցներն անդրադարձել են նաև իրադրությանն առնչվող խնդիրներին։
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանում կայացած ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունները։