07/10/2015 12:20
Մ. Մելքումյանն առաջարկում է արմատապես փոխել «Մրցակցության մասին» օրենքը
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն առաջարկում է Կառավարությանը արմատապես փոխել «Մրցակցության մասին» օրենքը և մրցակցային վարչարարությունը: ԱԺ-ում ելույթի ժամանակ պատգամավորը ասաց, որ բիզնես միջավայրում մրցակցային հարաբերությունների որակը բարվոք չեն կարող համարել, որովհետև օլիգոպոլիզացիան և մոնոպոլիացիան խեղդել է:
«Փառք ու պատիվ մեր գործարարներին՝ և փոքր, և միջին, և խոշոր հատկապես, որոնց վրա ընկած է պետական բյուջեի ապահովման բեռը, որոնք մի քանի միավորներով փորձում են պետությունը փրկել»,- հայտարարեց նա:
Ըստ պատգամավորի՝ Հայաստանում ունենք մրցակցային վստահության կորուստ, այդ թվում և մրցակցային հարաբերությունների: