10/10/2015 12:36
Մատուցած ծառայությունների և Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ պարևատրումներ՝ Արցախում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր և կարգադրություն պարգևատրելու մասին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ «Անանիա Շիրակացի» մեդալով պարգևատրվել է 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով՝ 7 հոգի: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արցախի նախագահի հրամանագրով` 2015 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ անցկացնելու աշխատանքներին աջակցելու, հրդեհավտանգ իրավիճակները վերահսկելու և հրդեհների դեմ պայքարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության 20 աշխատող պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Ծառայության 150 աշխատող, համաձայն Նախագահի կարգադրության, արժանացել է դրամական պարգևատրման: