23/11/2015 12:25
Տ. Բալայան. Բրյուսելում ՀՀ ներկայացուցչությունները բնականոն աշխատում են
Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները՝ Բելգիայում դեսպանություն, Եվրոպական Միությունում առաքելություն, ՆԱՏՕ-ում առաքելություն, բնականոն աշխատում են: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Բելգիայի իշխանությունները հայտարարել էին ահաբեկչության բարձր մակարդակ: