23/11/2015 11:45
ԱԺ արտահերթ նիստ. Քննարկվում են ԵՏՄ-ին վերաբերող հարցեր
Կառավարության նախաեռնությամբ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավրել:
Օրակարգում ընդգրկված են ԵՏՄ պայմանագրերի վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր, որոնք ներկայացվել են նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Դրանք վերաբերում են ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների ներուծման ու շրջանառության վերաբերյա որոշումներին:
Հիմնական զեկուցող միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանն ասաց, որ այս որոշումը ստորագրվել է ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից, որով սահմանվում է ԵՏՄ տարածքում առանձին ապրանքների ներմուծման և տեղափոխման առանձնահատկությունները՝ կապված Ղազաստանի Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների անդամակցելու հետ: շ
Նրա խոսքով՝ դրանք, մասնավորապես, վերաբերելու են այն ապրանքներին, որոնք ընդգրկված են երրորդ երկրներ ներմուծման ցանկում:
«Սույն պայմանագրով Առտրի համաշարհային կազմակերպության կողմից կկիրառվի միասնական մաքսային համապատասխան վերահսկողություն. ըստ որի, ցանկում ներառված ապրանքները Ղազախստան ներմուծման համար ձևակերպում են ներքին սպառման համար մաքսային հատուկ ընթացակարգ: Այսինքն՝ Ղազախստանի Հանրապետությունը կիրառում է համապատասխան միջոցներ ցանկում ներառված ապրանքները ԵՏՄ անդամ մյուս պետություններ ներմուծելու համար»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ այդ ապրանքները կարող են ազատ տեղաշարժվել ԵՏՄ տարծքում:
Ս. Կարայանի խոսքով՝ պայմանագրով ԵՏՄ անդամ մյուս պետություններին թույլ կտա սահմանել համապատասխան վերահսկողություն: