24/11/2015 13:25
Թուրքիայի կողմից խփված ռազմական ինքնաթիռը ռուսական է
Սիրիայում կործանված ռազմական ինքնաթիռը ռուսական է: Այս մասին գրում է ria.ru-ն:
ՌԴ ՊՆ հայտարարության համաձայն՝ Սու-24-ն, ըստ նախնական տեղեկությունների, կործանվել է ցամաքից կրակոցների հետևանքով:
Ինքնաթիռը մոտավորապես 6000 մ բարձրության վրա էր: Օդաչուների ճակատագիրը պարզվում է:
ՌԴ ՊՆ-ն ընդգծել է՝ կործանման պահին ինքնաթիռը եղել է բացառապես Սիրիայի օդային տարածքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ թուրք-սիրիական սահմանին թուրքական կողմը խոցել է ռազմական ինքնաթիռ, որը հատել էր երկրի օդային տարածքը: