24/11/2015 19:20
Լավրովը հետաձգել է իր այցը Թուրքիա
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հետաձգել է իր այցը Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է ռուսական Իզվեստիա թերթը՝ մանրամասնելով, որ ՌԴ արտգործնախարարը չի մասնակցի նոյեմբերի 25-ին Սատմբուլում կայանալիք երկկողմ հանդիպմանը:
Նշվում է, որ այցի չեղարկման պատճառը խոցված ռուսական ռազմական ուղղաթիռն է: Նախարարը նույնը խորհուրդ է տվել նաև իր համաերկրացիներին՝ նշելով, որ պետք չէ այցելել Թուրքիա անգամ տուրիստական այցով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունենրի ղեկավարների հանդիպումը` Սիրիայի կարգավորման հարցով:
Աղբյուրը հաղորդում է նաև, որ տուր-օպերատորները նույնպես դադարեցրել են դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքը: