25/11/2015 13:41
«Ռոսնեֆտը» գնել է «Պետռոլ Մարկետ» ավտոլիցքավորման կայանների ցանցը Հայաստանում
«Ռոսնեֆտը» գնել է Հայաստանոմ գործող «Պետռոլ Մարկետ» ավտոլիցքավորման կայանների ցանցը: Գործարքի գինը կազմել է 40 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ 2015 թվականի օգոստոսին «Ռոսնեֆտն» ավարտին է հասցրել «Պետռոլ Մարկետ» ընկերության 100 տոկոս բաժնեմասի ձեռքբերման գործարքը: «Պետռոլ Մարկետին» է պատկանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ավտոլիցքավորման կայանների ցանց և նավթահումքային տնտեսություն: