09/12/2015 18:07
Brexit-ի դեպքում Մեծ Բրիտանիան կթևակոխի տնտեսական անորոշության ժամանակաշրջան
Վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ է շահարկվում Brexit տերմինը, որը նկարագրում է Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալը:
Նախատեսված է, որ մինչև 2017թ. Մեծ Բրիտանիայում տեղի կունենա ԵՄ անդամակցությունից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե:
Brexit-ի կողմնակիցները պնդում են, որ ԵՄ կազմից դուրս գալով, Մեծ Բրիտանիան կկարողանա ավելի լավ վերահսկել ներկայիս աշխարհի մարտահրավերները, օրինակ ներգաղթյալների սպառնալիքը, ավելին, կկարողանա միայնակ բանակցություններ վարել առևտրի հարցում, և կնվազեցնի ԵՄ կանոնակարգերի բեռը:
Այնուամենայնիվ, շատերը նշում են, որ հետևանքներն աղետալի կլինեն՝ տնտեսությանը լուրջ կերպով վնաս կհասցվի:
Ըստ քննադատների, մինչև 2030թվականը Միացյալ Թագավորության ՀՆԱ-ն անկում կգրանցի 2 տոկոսով:
Ըստ մի շարք տնտեսագետների, այն կհանգեցնի ընդհանուր արտաքին սակագնի, իսկ գործարարները ստիպված կլինեն ավելի շատ գումար տրամադրել միասնական շուկա մուտք գործելու համար և նույնիսկ կարող են խտրականության դեմ առ դեմ կանգնել:
Մեծ Բրիտանիան երրորդ կողմի, օրինակ՝ Չինաստանի կամ ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքներ կատարելուց կարող է տուժել, քանի որ այն չունի բավական ազդեցություն: Եվ այս բոլորը հաշվի առնելով, Բրիտանիայում ներդրումները անկում կգրանցեն, իսկ օտարերկրյա ընկերություններն իրենց բիզնեսները դուրս կբերեն Բրիտանիայից:
Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն իր հերթին զեկույց է հրապարակել, որում նշում է, որ ԵՄ կազմից դուրս գալը Մեծ Բրիտանիայի տնետեսությանըմեծ վնաս կհասցնի: Ըստ միջազգային վարկանիշային գործակալության, առաջին հերթին հարված կհասցվի առևտրին և ներդրումներին: Կանխատեսվում է, որ երկիրը կթևակոխի տնտեսական անորոշության ժամանակաշրջան, քանի որ Միացյալ Թագավարությունը առևտրային նոր համաձայնագրեր կկնքի եվրոպականա նախկին գործընկերների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ն համարվում է երկրի ամենակարևոր առևտրային գործընկերը և օտարերկրյա ներդրումների ամենամեծ աղբյուրը:
Բացի այդ, գործակալությունը մեջբերում է Գերմանիայի օրինակը, որը հաջողությամբ արտահանում է իր արտադրանքը Չինաստան և այլ զարգացող շուկաներ և ցույց է տալիս, որ լինելով ԵՄ կազմի մեջ, այն կարող է ԵՄ կազմից դուրս գտնվող պտությունների հետ առևտուր իրականացնել:
ՄԵծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդն իր հերթին հայտարարել է, որ ԵՄ կազմից դուրս գալը վատ ազդեցություն կունենա թե երկրի, և թե ԵՄ-ի համար:
Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ իրենց անհանգստություն են հայտնել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու համար. հազարավոր բրիտանացիներ դիմում են ներկայացրել երկրորդ քաղաքացիություն ձեռք բերելու համար:
Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիներ նշում են, որ ԵՄ անդամ պետությունները վիզա կամ կացության թույլատվություն կպահանջեն նրանցից: Իսկ եթե Բրիտանիան դուրս չգա ԵՄ-ի կազմից, ապա բրիտանացիներն ԵՄ անդամ պետություններում առանց որևէ խնդրի կարող են բնակություն հաստատել: