09/12/2015 19:55
Հրայր Մանուկյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել
Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի թիվ 93 դպրոցում տեղակայված թիվ 5/01 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 21:30-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն ընտրատեղամասում՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում, իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտել են նույն հանձնաժողովի Հանրապետական կուսակցության անդամները, որը զուգորդվել է իր նկատմամբ բռնության գործադրմամբ. տեղեկացնում է ՀՔԾ-ն։
Հրայր Մանուկյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն: