09/12/2015 18:18
Ռոնալդու. Բենիտեսը հիանալի է կատարում իր աշխատանքը
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով պոկեր էր ձևակերպել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ «Մալմյոյի» դեմ խաղում, իր աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին:
«Ոչ մի սուլոց չեմ լսել տրիբունաներից և չգիտեմ՝ ինչի պատճառով պիտի լինեին դրանք։ Բայց ես արդեն խնդիր եմ տեսնում դրանում, մարդիկ իրավունք ունեն իրենց հույզերն արտահայտելու։ Բայց իմ կարծիքով, մեր մարզիչը գերազանց է կատարում իր աշխատանքը։ Կարծում եմ՝ նրան պետք է ժամանակ տալ։
«Ռեալը» ակումբ է, ուր անհաջողության դեպքում բոլորը քննադատության տակ են հայտնվում, բայց դա նորմալ է։ Մենք արդեն սովոր ենք դրան, սակայն իրավիճակը բարելավվում է»,- նշել է պորտուգալացի ֆուտբոլիստը։