09/12/2015 19:36
Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել:
Մրցաշարի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Ռեալը» 8:0 հաշվով ջախջախեց «Մալմյոյին», իսկ Ռոնալդուն դարձավ պոկերի հեղինակ: Այսպիսով, Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլում Ռոնալդուն խփել է 11 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ ռեկորդը՝ խմբային փուլում 10 գոլ, Ռոնալդուն կիսում էր «Շախտյորի» նախկին հարձակվող Լուիս Ադրիանոյի հետ:
Նշենք նաև, որ պորտուգալացի հարձակվողը 1965 թվականից հետո «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է, ով Չեմպիոնների լիգայի 1 խաղում 4 գոլ է խփում. 1965-ին նման հաջողության հասել էր լեգենդար Ֆերենց Պուշկաշը