09/12/2015 20:09
Սեյրան Օհանյան. Ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց
Չեմ դադարելու ծառայել իմ հայրենիքին, թողեք ես ինքս տնօրինեմ իմ ճակատագիրը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իր հրաժարականի պահանջին:
«Ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց: Լավ կլիներ, որ Րաֆֆին որպես քաղաքական գործիչ այլ բաներով զբաղվեր… Յուրաքանչյուր ոք կարող է հրաժարական պահանջել, ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց»,- ասաց նա:
Անդրադառնալով խոսակցություններին, թե ինքը կարող է դառնալ Նախագահի թեկնածու՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց.
«Ես այսօր իրականացնում եմ իմ դերը որպես պաշտպանության նախարար»: