09/12/2015 17:55
Ա. Աշոտյանը՝ ՄԻՊ-ին. Բոլորը կրթության մասնագետ են
Ամեն մեկը, ով ունի հարևանի երեխա, որը գնում է դպրոց, առավոտյան սուրճի բաժակի շուրջ այդ երեխայի մայրը ինչ-որ բան է պատմում դպրոցից ու կարծում է, որ ինքը լիարժեք տիրապետում է այդ ոլորտին, համարյա մասնագետ է: Մենք ամենահանրայնացված ոլորտն ենք, ու այդպես էլ պետք է լինի, բայց մյուս կողմից՝ որևէ մեկն իրեն չի վերապահում լիազորություն սուրճի բաժակի շուրջ քննարկի՝ արդյոք կույրաղիքի որդանման ելուստի հեռացման ժամանակ ներարկված անեստետիկի քանակը ճիշտ է, թե՞ ոչ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցադրմանը, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ կրթության ոլորտին տված գնահատականները:
«Կրթությունն առաջին հայացքից շատ գայթակղիչ ոլորտ է՝ ոչ մասնագիտական կարծիք հնչեցնելու համար: Բայց ինչքան էլ թվում է, թե կրթության խնդիրները քննարկելու համար մասնագետ պետք չէ լինել, իրականությունը ճիշտ հակառակն է»,- շեշտեց նա:
Այնուհետ նա նշեց, որ հայ երեխաներն ավելի շատ մեդալներ ունեն միջազգային օլիմպիադաներից, քան` Վրաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած, կամ Թուրքիան:
«Իսկ սա նշանակում է, որ բարեփոխումները գնում են ճիշտ ուղղությամբ»,- եզրափակեց նա: