09/12/2015 16:32
Ռուսական ինքնաթիռը խոցելով՝ Թուրքիան պատերազմի առիթ է տվել. Մեդվեդև
Թուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել, թե Թուրքիայում մեկ տարվա ընթացքում ձերբակալվել է ՌԴ 98 քաղաքացի, ովքեր մտադրված են եղել անցնել Սիրիայի տարածք՝ միանալու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Թուրքական լրատվամիջոցները ներկայացնում են, թե այդ առիթով Թուրքիայից արտաքսվել են ազգությամբ ռուսներ, ինչպես նաև չինացիներ, ֆրանսիացիներ ու աֆղանստանցիներ:
Հաղորդվում է նաև, որ ԻՊ-ին միանալու ճանապարհին ձերբակալվել են նաև Չինաստանի 324 քաղաքացի, Աֆղանստանի 57, Ֆրանսիայի 17 քաղաքացի:
Ըստ փորձագիտական շրջանակների՝ սա հավանաբար Թուրքիայի պատասխան քայլն էր ՌԴ-ին՝ իր դեմ իրականցված պատժամիջոցների:
Այս կապակցությամբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ընդգծել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելով՝ Թուրքիան պատերազմի առիթ է տվել, սակայն ՌԴ ղեկավարությունը սիմետրիկ պատասխան չտվեց:
«Մենք շատ լավ հասկանում ենք նաև, թե ինչ է տեղի ունեցել, իսկ Թուրքիայի դեմ կիրառվող սանկցիաները հենց այնպես չէ, որ իրականացվում են: Սա մեր ապահովության խնդիրն է, որը ձեռնարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Մեր ինքնաթիռի խոցումից հետո, 20-րդ դարում այլ կերպ կվարվեին մյուս պետությունները. պատերազմ կվերսկսեր»,- հայտարարել է ՌԴ վարչապետը՝ ընդգծելով, որ Թուրքիայի նման պահվածքն անմիջական հարձակում է օտար պետության դեմ:
«Բնական է, որ ներկա կյանքում և ներկայում պատերազմական վիճակը դա վատագույն տարբերակն է, ինչը կարող է լինել: Հետևաբար, ռուսական կողմը որոշում կայացրեց սիմետրիկ ձևով չպատասխանել թուրքերի արածին, սակայն նրանք որոշեցին խախտել բոլոր սահմանված նորմերն ու մարդու միջազգային բոլոր իրավունքները: Նրանք ցուցաբերեցին ագրեսիվ պահվածք Ռուսաստանի հանդեպ և թույլ տվեցին խոսել միջազգային իրավունքով և, ինչպես ընդունված ասել, խոսել «casus belli» լեզվով: Այսինքն՝ իրականացնել մարտական գործողություններ, սակայն ՌԴ իշխանություններն այդ քայլին ամեն դեպքում չգնացին, բայց մենք պարտավոր էինք ապացուցել թուրքերին, որ նրանք պատասխան են տալու»,- հայտարարել է ՌԴ վարչապետը:
Մեդվեդևն անդրադարձել է նաև Եգիպտոսի ու Թուրքիայի հանգստավայրերը ռուսների համար փակելու անհրաժեշտությանը։ Նա նշել է, թե դրանում ոչ մի վատ բան չկա:
«Դա ոչ թե ՌԴ իշխանությունների դավերն է, այլ քաղաքացիների անվտանգության հարցը»,-նշել է նա: