09/12/2015 19:30
Ապարան-Նիգավան ավտոճանապարհին սաստիկ քամի է
Այսօր ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին տեղեկանում ենք Տրանսպորտի և կապի նախարարությունից:
Վայք-Սարավան, Սիսիան-Զանգեր, Գորիս-Շուռնուխի-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարան-Նիգավան ավտոճանապարհին սաստիկ քամի է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: