«Եվ գլխավորը սերն է»...Կարծես երեկ էր և ոչ թե 40 տարի առաջ. Ալլա Վարդանյան-Արմեն Մարության

20/01/2016 20:33

«Եվ գլխավորը սերն է»...Կարծես երեկ էր և ոչ թե 40 տարի առաջ. Ալլա Վարդանյան-Արմեն Մարության


«Եվ գլխավորը սերն է» խորագրի միջոցով Aysor.am-ը որոշել է ժխտել այն կարծրատիպը, թե արվեստագետների ընտանիքները երկար կյանք չեն ունենում: Հավատացեք, երբ կա ՍԵՐ, ամեն ինչ երկրորդական է՝ լինի մասնագիտություն,լավ ու վատ բնավորություն, գումարի պակասություն, թե… Ներկայացնում ենք հերթական գեղեցիկ ընտանիքի՝ դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի 40-ամյա սիրո պատմությունը:

Սեր առաջին հայացքից

Արմեն. Մենք հանդիպեցինք թատրոնում, երբ նա 17-18 տարեկան էր, ես՝ 25: Դա սեր էր առաջին հայացքից ու բնականաբար, պետք է հանգուցալուծվեր ամուսնությամբ: Մեր հանդիպումից մեկ ամիս անց ամուսնացանք: Քիչ է պատահում, որ այդպես «կպնում» է (ծիծաղում է): Հենց տեսա, ասացի, որ իրեն հավանում եմ ու սիրում, ցանկանում եմ իր հետ ամուսնանալ: Ծնկեցի, մատանին իր մատին դրեցի, նա էլ ասաց, որ ընդունում է իմ առաջարկը (ծիծաղում է):

Ալլա. Նրա ձայնը լսելուն պես հասկացա՝ իմ ամուսինն է լինելու: Այդ ժամանակ մենք նույնիսկ չէինք շփվում: Երևի սիրտս վկայեց: Իսկ երբ տեսա՜… Հավանաբար, դա սեր է առաջին հայացքից:

«Համոզելը» դժվար չէր

Արմեն. Միշտ չի լինում, որ երկուստեք սերը բավարար է լինում, որ ընտանիք կազմեն: Բայց մեր դեպքում ստացվեց, որ ընտանիքի հիմք դառնա ոչ թե հաշվենկատությունն, այլ սերը: Բոլոր ընտանիքների պես՝ մենք էլ շատ դժվարություններ ենք ունեցել:

Ալլա. Երբեք չեմ զղջացել որոշմանս համար: Երբեմն մտածում եմ ու զարմանում՝ ինչպե՞ս կարողացա այդ տարիքում այդքան ճիշտ ընտրություն կատարել… Մի տեսակ շատ հեշտ ստացվեց իր՝ ինձ հասնելը, կարելի էր չէ՞ մի քիչ տանջել (ծիծաղում է): Բայց դեռ ամեն ինչ առջևում է, ոչինչ:

Ծնողները դեմ չէին նրանց ամուսնությանը, բայց….

Ալլա. Ծնողներս մտահոգված էին, թե դերասանի քիչ վարձատրությամբ ինչպե՞ս ենք ընտանիք պահելու, ապրելու: Բայց երբ ծանոթացան Արմենի հետ, կարծես թե հանգստացան: Գիտեք, նախկինում վաղ տարիքում էին ամուսնանում, այդ հիմա է, որ տարիքային շեմը բարձրացել է: Չգիտեմ էլ, դա լավ է, թե վատ, բայց ինձ թվում է՝ այժմ ընտանիք պահելն ավելի բարդ է: Այն ժամանակ ծնղներն օգնում էին, մեզ էլ են շատ օգնել: Ճիշտ է, հիմա էլ են օգնում, բայց ամեն դեպքում երիտասարդները փորձում են առավել ինքնուրույն լինել:

Հարսն ուշացավ սեփական հարսանիքից

Արմեն. Մեծ հարսանիք ենք արել, մոտ 300 հոգու հաշվարկ էինք արել, մի բան էլ ավել եկան, ու շատ լավ անցավ: Այն ժամանակ այլ կերպ էին կազմակերպվում հարսանիքները, այսօրվա նման ռեստորաններում չէին անում: Մեր հարսանիքը տեղի ունեցավ Մերգելյան ինստիտուտի մեծ դահլիճում:

Ալլա. Հիշում եմ, վարսավիրանոցից մի-փոքր ուշ վերադարձա: 4-րդ հարկում էինք ապրում, բարձրանալիս հասկացա, որ եկել են (ծիծաղում է): Աննկարագրելի հուզվել էի այդ օրը: Սիրում եմ հայկական հարսանիքներ, շատ գեղեցիկ են կազմակերպվում: ի դեպ, եղբայրս այդ ժամանակ Ռուսաստանում էր, ուշացել էր հարսանիքից ու եկավ միանգամից «Զագս»: Բոլորը մինչև հիմա հիշում են այն հուզիչ տեսարանը, երբ հարսն ուզում է տեղից պոկվի ու հասնի եղբորը: Արմենն ու նա հենց այդտեղ ծանոթացան: Հա, ասեմ, որ այն ֆոտոնկարիչը, ով հրավիրվել էր մեր հարսանիքը նկարահանելու, թեև ամբողջ ընթացքում նկարում էր, բայց ոչ մի նկար չունեցանք այդ օրվանից. Մոռացել էր ապարատի «կափարիչը» բացել: Մեկ ամիս անց Արմենի հետ գնացինք, նկարվեցինք (ժպտում է):

Նորաստեղծ ընտանիքն առանձին էր ապրում

Արմեն. Հայրս մեզ համար տուն առավ ու ասաց՝ մնացածն ինքդ արա: Առանձնացանք ու սկսեցինք շենացնել մեր ընտանիքը: Դա այնքան էլ հեշտ գործ չի, բայց երբ կա հարգանք, սեր, միմյանց նկատմամբ վստահություն՝ գործը հեշտանում է: Երեխաներ ես ունենում` ուրախանում, դաշնամուր ես գնում, ավտոմեքենա՝ ուրախանում, բեմական հաջողություն ես ունենում՝ ուրախանում…

Ալլա. Եթե չեմ սխալվում՝ երեք տարի անց առանձնացանք: Մի քիչ դժվար էր երեխաների հետ, բայց հաղթահարեցինք:

Այս տարի նորից հարսանիք է սպասվում

Արմեն. Ամուսնացել ենք 1976 թվականի դեկտեմբերի 25-ին, այս տարի մեր ընտանիքը կդառնա 40 տարեկան: Ուզում ենք հարսանիք անել (ծիծաղում է): Կարծես երեկ լիներ (մտածում է)…

Ալլա. Իսկապես, կարծես երեկ էր և ոչ թե 40 տարի առաջ… Մի օր մեր առանձնատուն գնալիս ճանապարհին մտածում էի, որ շատ եմ ցանկանում նորից հարսի շոր հագնել, Արմենն էլ կաբրիոլետով իմ ետևից գա (ծիծաղում է)… Այդ մասին բարձր էի երազում ու Արմենը լսում էր: Երբ լռեցի, շրջվեց դեպի ինձ և ասաց՝ շարունակիր, մի լռիր (ժպտում է): Գիտեք, հարսի իմ շորը մինչ այսօր մնում է, սկեսուրս էր կարել: Պետք է ուղղակի պահարանից հանեմ ու հասկանամ՝ իմ վրայո՞վ է, թե՞ արդեն ոչ: Մի օր աղջիկներիցս մեկին ասացի ցանկությանս մասին, զարմացած վրաս նայեց… Դեռ պրպտումների մեջ եմ, ինչ-որ բան պետք է անեմ, տեսնենք: Մտածելու ժամանակ կա:

Ներընտանեկան ավանդական հարաբերություններ. Հարս ու սկեսուր 

Արմեն. Ալլան հրաշալի ծնողներ ուներ, իմ ծնողները ևս լավ մարդիկ էին: Խնամիներն իրար լավ հասկացան: Երկու կողմն էլ որոշեց, որ մեր նորաստեղծ ընտանիքը պետք է առանձին տուն ունենա, կայանա ու օգնեցին՝ ինչով կարող էին. Մեկը տուն գնեց, մյուսը՝ ավտոմեքենա, դաշնամուր… Երկուսով սկսեցինք, երեխաներին մեծացրեցինք, ամուսնացրեցինք ու հիմա նորից մնացինք երկուսով (ծիծաղում է):

Ալլա. Քանի որ ես և՛ սովորում էի, և՛ երեկոյան ներկայացումներ խաղում՝ գործը մի քիչ բարդանում էր: Արմենի ընտանիքը ավանդական հայկական ընտանիք էր ու սկեսուրս մի քիչ նեղվում էր իմ զբաղվածությունից: Բայց ամեն ինչ հարթվեց ինքնըստինքյան: Ես այն հարսներից չեմ եղել, որ պատասխանել են: Երբ զգում էի, որ վեճ է դառնալու՝ լռում էի: Կարող էի իմ սենյակում փակվել, նստել, մինչև ամեն ինչ հանդարտվի (ժպտում է): Ինչ վերաբերում է փեսա-զոքանչ հարաբերություններին, ապա խնդիրներ չեն ծագել երբևէ: Մայրս ուկրաինուհի էր ու միշտ փեսայի կողմից էր: Ինքս էլ այդպիսին եմ հիմա:

Զավակներ

Արմեն. Երկու աղջիկ ունենք, 4 թոռ՝ երկու տղա և երկու աղջիկ: Մեծ թոռս 16 տարեկան է, փոքրս՝ 4: Աղջիկներիս մեջ տարբերությունը 5 տարի է՝ մեկը 1977 թվականին է ծնվել, մյուսը՝ 1982:

Ալլա. Աղջիկներս երաժիշտներ են: Մեծ աղջիկս դաշնամուրային բաժինն է ավարտել, փոքրս՝ երգչախմբի դիրիժոր է, նաև վոկալ է դասավանդում: Թոռնիկս ևս շարունակում է իրենց երաժշտական ճանապարհը:

Վեճերից կարողացել են խուսափել

Արմեն. Մեր ընտանիքում ամեն ինչ հարթ է ընթացել, վեճեր գրեթե չենք ունեցել:

Ալլա. Որքան էլ թեթևացնենք, միևնույն է, կյանքը, ընտանեկան հարաբերությունները, հեշտ բան չեն: Անվերջ եփվում ես այդ ամենի մեջ, պետք է կամաց-կամաց հասկանաս, սովորես՝ որ պահին լռես, որ պահին արտահայտվես, երբ կողակցիդ շտկես, ուղղություն ցույց տաս: Իհարկե, երբմն վիճել ենք, մեկ-մեկ արտասվել եմ, առանց այդ ամենի հնարավոր չի: Երևի այդ խոչընդոտներն էլ են պետք, որպեսզի առավել համոզվես ընտրությանդ մեջ: Արմենը երկար լռել չի կարողանում, 5 րոպեից «բարիշում» է, իսկ ես լռել կարողանում եմ (ծիծաղում է):

Խանդն անխուսափելի է

Արմեն. Ինչպե՞ս կարող է խանդ չլինել, հակառակ դեպքում կնշանակի՝ սիրո պակաս կա: Ճիշտ է, ես հիվանդագին խանդոտ չեմ, այնպես չի, որ խանդից գիշերները չեմ քնում, բայց դե առանց խանդի էլ հնարավոր չէ: Հո ռոբոտ չե՞ս, որ կնոջդ չխանդես… Բայց մենք դրա պատճառով վեճեր չենք ունեցել, շուտ ենք ըմբռնել միմյանց պահանջները:

Չիրականացված երազանքներ

Արմեն. Երազելն Ալլայի գործն է, ինչ նա երազում է, հետո իրականություն է դառնում: Իսկապես եմ ասում, չկա այնպիսի մի բան, որ նա երազի ու չկատարվի: Ես միշտ ասում եմ՝ թողեք այդ աղջիկը երազի:

Ալլա. Օրեր առաջ դասարանի «երեխաներով» հավաքվել էինք: Մեր աղջիկներից մեկը բերել էր իր օրագիր-հուշատետրը, որտեղ բոլորս մեր բաժինն ունեինք՝ հարցերի էինք պատասխանել 9-րդ դասարանում: Եվ գիտե՞ք՝ ես ինչ էի գրել. «Ցանկանում եմ դառնալ հայտնի դերասանուհի կամ երգչուհի, ունենալ նորմալ ընտանիք, երեխաներ ունենալ ու լավ կին լինել»: Փաստորեն, իրականացել են երազանքներս և պետք է նոր երազանքներ ունենալ:

Սիրում են միմյանց հոգու հետ խաղալ

Արմեն. Վերջերս հեռուստացույցոով մի երգ էինք լսում, չէր կարողանում երգչուհու անունը հիշել: Ես գիտեի, բայց իրեն չասացի, որ մտաբերի: Երգչուհու անունը մոռացել էր, բայց երգն ամբողջովին գիտեր, սկզբից մինչև վերջ երգեց, վերջում նոր ասացի, թե ով է երգչուհին: Դե, ուզում էի իր երգը լսել (ծիծաղում է):

Ալլա. Մի քանի տարի առաջ նոր ու գեղեցիկ վարագույրներ էի գնել, բավականին էլ թանկ արժեին: Բայց մի քանի օր անց նստել ու մտածում էի, որ վաղուց խենթ արարքներ չեմ գործել, ի՞նչ է՝ ծերացե՞լ եմ… Ամանորի շեմին էր, վարագույրները հանեցի, լվացի, նաև առանձին ծրագրով որոշեցի չորացնել: Բայց վարագույրներն այնպես էին կպել իրար, որ ոչ մի կերպ չէր ստացվում բացել: Մեկ շաբաթ աղջիկներիս հետ վազվզում էի, փորձում վարագույրներն «ուշքի բերել», բայց ոչինչ չէր ստացվում: Արմենն ամեն օր ասում էր՝ ինչո՞ւ վարագույրները չես կախում, վախենում էի իրական պատճառն ասել, չէ՞ որ տղամարդիկ չեն սիրում անընդհատ խանութներում անցկացնել: Երկար ժամանակ փորձեցի խաբել, բայց չստացվեց: Ի վերջո, ամուսնուս հետ գնացինք ու նորից վարագույրներ առանք: Ինչպես աղջիկներս հետո ասացին՝ մոտս ստացվեց մի նոր «խելառ» բան անել (ծիծաղում է):

Չեմ ուզում բնավորությունը փոխի

Արմեն. Թող մնա այնպիսին, ինչպիսին կա, չեմ ցանկանում, որ փոխվի: Հիանալի մայր ու կին է, ինտելիգենտ, կիրթ անձնավորություն, տաղանդավոր դերասանուհի: Հրաշալի զավակներ է դաստիարակել, թոռներին է դաստիարակում ու պահում: Լավ, արժանի շրջապատ, ընկերուհիներ ունի: Միայն մեկ բան եմ ցանկանում իրեն՝ թող և՛ արտաքնապես, և՛ հոգեպես երկար ժամանակ այսպես երիտասարդ մնա: Դա ինձ համար էլ հաճելի է:

Ալլա. Ուզում եմ, որ մեր երիտասարդ զույգերն իրար հասկանան, հաղթահարեն ամեն դժվարություն, միմյանց սիրեն ու փայփայեն: Թող մեր հայ ընտանիքները բազմանան,մեր ազգը շատանա: Իսկ Արմենը թող մնա այնպիսին, ինչպիսին կա: Ամենակարևորը՝ իմ կողքին:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:09 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում Այսօր, 16:40 Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը Այսօր, 16:04 Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա մեր վերջին գոյաբանական ճիգն է. Արման Նուռ (տեսանյութ) Այսօր, 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Այսօր, 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան Այսօր, 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր, 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) Այսօր, 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան Այսօր, 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) Այսօր, 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) Այսօր, 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) Այսօր, 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) Այսօր, 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ Այսօր, 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի Այսօր, 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել 04/05/2024 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես 04/05/2024 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան 03/05/2024 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել

Տվյալ բաժնի վերջին նյութերը