Պետք է անկեղծ ասեմ, որ ոչ մի կին ինձ չէր դիմանա. Արտավազդ Եղոյան-Մարգարիտա Մաթևոսյան ամուսնական զույգը 45 տարեկան է

27/01/2016 17:24

Պետք է անկեղծ ասեմ, որ ոչ մի կին ինձ չէր դիմանա. Արտավազդ Եղոյան-Մարգարիտա Մաթևոսյան ամուսնական զույգը 45 տարեկան է


Երբ ընտանիքի ձևավորման հիմքում սերն է, ապա ոչ մի փոթորիկ չի կարող խարխլել ու հիմնահատակ կործանել այն: Դա են ապացուցում Aysor.am-ի «Եվ գլխավորը սերն է» խորագրին հյուրընկալված հայտնի ու սիրված, տարիների թոհ ու բոհով անցած կայուն ու գեղեցիկ ընտանիքների պատմությունները: 45 տարվա սիրո պատմությամբ այս անգամ մեզ հետ անկեղծացել է Արտավազդ Եղոյան-Մարգարիտա Մաթևոսյան ամուսնական զույգը:

Հանդիպում

Արտավազդ. Մայրիկիս հետ գնացել էինք Թբիլիսի, որտեղ հյուրընկալվեցինք իր հեռավոր բարեկամներից մեկի տանը: Այդ տանը հանդիպեցի նրանց աղջկան, Մարգարիտային … Այնուհետև նա եկավ Երևան՝ սովորելու: Մայրս էլ, որպես ծանոթ, նրան մեր տուն բերեց, որպեսզի մեր տանը ապրի ուսանելու ընթացքում: Միասին էինք պարապում՝ Բժշկական ինստիտուտ ընդունվելու նպատակով: Այդ ընթացքում կարծես կամաց-կամաց նրա նկատմամբ զգացմունք էր առաջանում:

Մարգարիտա. Արտավազդին առաջին անգամ, հավանաբար, տեսել եմ 2-րդ, 3-րդ դասարանում: Դպրոցն ավարտեցի ու «փակ» աչքերով եկա Երևան, որպեսզի պարապեմ և ընդունվեմ ինստիտուտ: Որպես հեռավոր բարեկամ՝ իրենց այցելեցի: Մտերմացանք, միասին պարապում էինք ու ձգտում ուսանող դառնալ: Բայց այդ ընթացքում սիրահարվեցինք: Նույնիսկ մեզ հետ պարապող դասախոսները խնդրում էին, որ այլևս չգնանք, քանի որ նկատում էին՝ տարված էինք միմյանցով ու 1 ժամ հետո մեր սովորածից ոչինչ չէինք հիշում (ժպտում է):

Ես սիրում եմ քեզ

Արտավազդ. (Ծիծաղում է) 45 տարվա մեջ երկու անգամ ջան չի ասել, այնպես որ, երբեք չէր էլ խոստովանի: Այդ ես եմ առավոտից երեկո ջան ու ղուրբանով իրեն շղարշում, իսկ նա շատ զուսպ է: Միշտ ասում եմ. «Այ աղջիկ ջան, այ ցավդ տանեմ, մի ջանն ի՞նչ է, որ չես ասում»: Եվ գիտե՞ք, թե նա ինչ պատասխան է տալիս. «Սերը խոսքով չեն ապացուցում, այլ արարքով»: Դե, եթե 45 տարի է՝ ինձ հետ է ապրում, նշանակում է՝ սիրում է, այնպես որ չեմ բողոքի:

Մարգարիտա. Ճիշտ է, Արտավազդը բողոքում է, որ ես իրեն ջան չեմ ասում, բայց թող իմանա՝ ես սրտով եմ սիրում ու խոսքեր չեմ շռայլում: Բնականաբար, իրեն սիրել եմ և սիրում եմ մինչ օրս (ժպտում է):

Մեր մեջ ասած

Արտավազդ. Նախ, լավ կին ունենալու առիթը բաց չթողեցի: Մինչ այդ շատերի հետ էի շփվել ու նկատում էի, որ նրանցից «տան» կին դուրս չի գա: Մայրս էլ հակված էր, որ ես հենց Մարգարիտայի հետ ամուսնանամ, ընտանիք կազմեմ: Գոհ ու շնորհակալ եմ մորիցս, որ նման ցանկություն ուներ, թե չէ ես այն ժամանակ շա՜տ երիտասարդ էի, որ աղջիկներից շատ լավ «գլուխ հանեի»: Թեև, մեր մեջ ասած, ինչ-որ բան հասկանում էի (ծիծաղում է):

Սիրահարների սիրելի վայրը

Արտավազդ. Շատ էինք սիրում զբոսնել Ծիծեռնակաբերդի այգում, այսօրվա սիրահարների այգում էինք հանդիպում, սակայն այն ժամանակ այգին ոչ անուն ուներ, ոչ էլ այսօրվա տեսքը: Ընկերություն անելու ընթացքում, բնականաբար, նաև մեր տանն էինք հանդիպում, չէ՞ որ սկզբնական շրջանում մեր տանն էր ապրում: Հետո տեղափոխվեց իր քույրիկի մոտ ու քրոջ տունն էլ դարձավ մեր ժամադրավայրը (ծիծաղում է):

45 տարի միասին

Արտավազդ. 1970 թվականի դեկտեմբերի 25-ին մեր ամուսնությունը գրանցեցինք Թբիլիսիում, քանի որ նա այնտեղ էր գրանցված: Երևան վերադարձանք ապրիլի վերջերին: Ե՛վ Թբիլիսիում, և՛ Հայաստանում քեֆ-ուրախություն, հարսանիք ենք արել: Ավանդական, գեղեցիկ հարսանիք էր, որին ներկա էին ընկերներ ու հարազատներ: Արդեն 45 տարի բնակվում եմ վերջին ու միակ կնոջս հետ (ծիծաղում է): Ես նրան միշտ այդպես եմ ներկայացնում: Կյանքս շատ լեցուն է եղել ու երևի դա է պատճառը, որ չեմ հասկանում՝ ինչպե՞ս մեծացա, 65 տարեկան դարձա: Զգում ես, որ ուղեղդ, սիրտդ երիտասարդ են, բայց չեն հասցնում թթվածինն այնքան արագ շրջանառել, որ կարողանաս նախկին ավյունով թռվռալ: Այդ պատճառով էլ օրերս անցկացնում եմ տանը՝ աշխարհի հետ կապի մեջ մտնելով իմ համակարգչով:

Մարգարիտա. Այո, 1970 թվականին նշանադրվեցինք, ամուսնացանք 1971 թվականին: Մենք մեծ՝ 11-12 հոգանոց ընտանիք էինք, ապրում էինք Արտավազդի մայրիկի հետ:

Հարս ու սկեսուր :-)

Մարգարիտա. Ես ու սկեսուրս շատ լավ հարաբերություններ ենք ունեցել. այնպես չէր, որ ես հարսն եմ ու պետք է «հլու-հնազանդ» կեցվածք ընդունեմ: Մենք ընկերուհիների պես էինք, եթե մեկ օր տանը չէի լինում, իրեն վատ էր զգում: Հետո ասում էր՝ կարծես տունը դատարկ լիներ: Երբեք կենցաղային վեճեր չենք ունեցել: Երբեմն տարրաձայնություններ եղել են, մեկ ես եմ լռել, մեկ՝ ինքը, ու ամեն ինչ անցել-գնացել է: Այսօր երիտասարդները ձգտում են առանձին ապրել ու ես ընդունում եմ նաև այդ տարբերակը: Նրանք այլ մտածելակերպ ունեն, մեծերն՝ այլ: Ավելի լավ է հենց սկզբից առանձնանան ու իրենց ընտանիքը ստեղծեն, իրենց ձևով ապրեն: Ես կրտսեր որդուս` Խաչիկին, ասել եմ, որ երբ ամուսնանա, առանձնանա ու իր ընտանիքը ձևավորի, մենք էլ կողքից ամեն ինչով կօգնենք, թոռնիկներին կպահենք: Ապրածս տարիները ցույց են տվել, որ շատ սխալ է, երբ սերունդների բախում է լինում:

Խանդն անխուսափելի է, երբ սերն առկա է

Արտավազդ. Տղամարդը պետք է կնոջը միշտ գլխի վրա պահի, բայց «պոչը» ոտքի տակից բաց չթողնի (ծիծաղում է): Ես կնոջս թույլ չեմ տվել աշխատել, ասել եմ՝ քո ամենամեծ գործը մեր զավակներին մեծացնել, դաստիարակելն է: Առանց այդ էլ կնոջ գործը հեշտ չէ, երեք երեխաներին մեծացնելը շատ բարդ բան է, իմաստ չուներ, որ ավելորդ չարչարվեր: Բայց հիմա մոտ 4 տարի է՝ աշխատում է, ու դա իր համար մեծ երջանկություն է (ժպտում է):

Մարգարիտա. Իհարկե, խանդի պահեր էլ եմ ունեցել, եթե առիթ է եղել: Իր աշխատանքի բնույթն այնպիսին էր, որ շրջապատում շատ էին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, էլ ինչպե՞ս կարող էի չխանդել: Բայց անիմաստ, հիվանդագին խանդ չեմ ցուցաբերել երբեք: Իսկ չաշխատելուս պատճառն ավելի շատ այն էր, որ երեխաներս շատ փոքր էին: Մեր տունը 3-րդ մասում է գտնվում, մի փոքր վտանգավոր թաղամաս էր: Որոշեցինք, որ ավելի լավ է տանը մնամ ու զբաղվեմ մեր զավակներով:

Ընտանեկան վեճեր

Արտավազդ. Այս տարիների ընթացքում երկու, ամենաշատը երեք անգամ ենք վիճել: Սիրով ու հանգիստ, միմյանց հարգելով ու սիրելով ապրել ենք: Մեր տունը նման էր քարվանսարայի, գիշեր-ցերեկ քեֆ ու ուրախություն էր:

Մարգարիտա. Բոլոր ընտանիքներն էլ խնդիրներ ունենում են, բայց ամեն ինչ հարթվում է: Արտավազդի աշխատանքը դրսի հետ էր կապված, ես էի միշտ տանը ու ամբողջ հոգսն իմ ուսերին էր: Ճիշտ է, երբեմն խոսել եմ, ասել եմ, բայց եթե այդ ամենով հանդերձ 45 տարի նրա հետ ապրել եմ, նշանակում է՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէր (ծիծաղում է):

Խոստովանություն

Արտավազդ. Պետք է անկեղծ ասեմ, որ ոչ մի կին ինձ չէր դիմանա, իսկ նա արդեն 45 տարի է՝ դիմանում է: Մինչև 1975 թվականը նվագում ու երգում էի «Էրեբունի» վոկալ-գործիքային անսամբլում՝ Ձախ Հարութի հետ: Աշխատանքին զուգահեռ՝ հյուրախաղերի էինք մեկնում տարբեր երկրներ, օրերով, շաբաթներով բացակայում էի Հայաստանից: Ինձ համարում եմ երջանիկ ամուսին, ում կինը ցանկացել է ապրել նրա կողքին՝ անգամ այդպիսի բարդ պայմաններում: Թեև մեկ-մեկ ասում էր՝ կամ ես, կամ արվեստը, բայց դրանք բարկության պահեր էին, ասում ու անցնում էր (ծիծաղում է): Կինս ինձ համար միշտ «թիկունք» է եղել, տունը վերանորոգելիս՝ ինձ հետ հավասար աշխատում, օգնում էր: Ուրախ եմ, որ տանն ունեի զորեղ մի հենարան, որին կարող էի դժվար պահերին հենվել: Սիրունիկ, համով, հրաշք աղջիկ էր: Շնորհակալ եմ նրան, բացի սիրելուց, նաև անսահման հարգում եմ իրեն:

Մարգարիտա. Միշտ շատ կենսախինդ, կյանքով լի մարդ է եղել: Երբ տուն էր գալիս, ամեն բան իրար էր խառնում: Մի դեպք կհիշեմ. երբ երկրորդ երեխայիս էի սպասում, հեռուստացույցով նուռ տեսա ու սիրտս ուզեց: Մտքերս բարձրաձայնեցի ու… Արդեն գիշերվա ժամը 4-ն էր, բայց Արտավազդը չկար, տուն չէր եկել: Դա այն եղանակն էր, երբ նուռը դեռ նոր-նոր կանաչում էր: Պարզվեց՝ նա գնացել է տարբեր շրջաններ, այգիները «տակն ու վրա» է արել ու ինձ համար նուռ է բերել, կանաչ նուռ (ծիծաղում է): Այդ օրվանից բարեկամներից ով գալիս էր մեր տուն, ինձ համար նուռ էր բերում:

Երջանիկ ընտանիք

Արտավազդ. Մեծը դուստրս է՝ Ինգա Եղոյանը, ով մեզ երկու արու թոռնիկ է նվիրել: Նրա ամուսինը Մհեր և Ալբերտ Մկրտչյանների քրոջ՝ Ռուզանի որդին է: Հա, իրենց ընտանիքում վերջերս նաև շնիկ է ավելացել (ծիծաղում է): Միջնեկ որդիս՝ Արման Եղոյանը, երկար տարիներ հեռուստատեսությունում է աշխատել՝ որպես հնչյունային ռեժիսոր, այժմ կահույքի ֆիրմայում է աշխատում: Նա էլ մեկ զավակ ունի: Կրտսեր զավակս պրոդյուսեր, ռեժիսոր Խաչիկ Եղոյանն է՝ մեր տան «թայֆունը»՝ իր աշխարհով ու խենթություններով: Իր տեսակով, ներաշխարհով, որոշ չափով՝ նաև արտաքինով իմ կրկնօրինակն է: 37 տարեկան է, բայց ամուսնացած չէ:

Մարգարիտա. Փառք Աստծո՝ լավ երեխաներ ունենք, հիմա էլ թոռնիկներով ենք ուրախանում, ովքեր արդեն 15-16 տարեկան են:

Սա անբարտավան կոչ չէ, այլ…

Արտավազդ. «Կյանքում շատ բան կա, որ ինձ թույլ չեմ տա: Բայց չկա մի բան, որ ինձ թույլ չտան». սա է միշտ եղել իմ կարգախոսը: Սա անբարտավան կոչ չի, չէ՞ որ, եթե շատ բան կա, որ ինձ թույլ չեմ տա, նշանակում է, որ ոչ մի վատ բան երբեք չեմ էլ անի ու կարիք չի լինի ինձ թույլ չտալ: Ով խոսքերիս իմաստը հասկացել ու ընկալել է՝ հարգել է, ով էլ ոչ՝ Աստված իր հետ: Ես երբեք նյութին չեմ ձգտել, այլ հոգևորին ու մարդկային հարաբերություններին:

Այսպես էլ ապրում ենք

Արտավազդ. Այնպես չի, որ մեծ գումարներ ունեմ ետ գցած, բայց, Փառք Աստծո, նորմալ վիճակում ենք, մեկից լավ ենք ապրում, մեկից վատ՝ ինչպես բոլորը: Տարիներ առաջ մի ֆրանսիացի ասաց. «Ի՜նչ աղքատ է հայ ժողովուրդը»: Չկարողացա դա «կուլ տալ» ու հակադարձեցի՝ ասելով. «Հայն աղքատ չի, հայն ուղղակի փող չունի»: Այդ տեսակետին եմ և հիմա… Իմ կյանքում էլ եղել են օրեր, որ գումար չեմ ունեցել, բայց ամեն ինչ անցել է: Սրտի ցավով եմ նայում, որ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր լավ վիճակում չեն, աղբամաններն են «քչփորում»: Ես միշտ երիտասարդներին ասում եմ՝ ցանկանում եմ՝ անհրաժեշտի պակաս չունենաք, ավելորդի ձգտում չունենաք:

Մարգարիտա. Իդեալական ընտանիքներ գոյություն չունեն, բոլորի տանն էլ լինում են խնդիրներ: Պետք է միմյանց զիջելով, հասկանալով լեզու գտնեն ու ապրեն: Ցանկանում եմ, որ իմ երեխաներն էլ մեզ պես ապրեն՝ համերաշխ ու երջանիկ: Ամուսնուս առաջնահերթ առողջություն եմ ցանկանում, դա ամենակարևորն է մարդու կյանքում:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:02 1991 թվականի «ԱՅՈ»-ն վերահաստատելու խնդիր ունենք․ Բագրատ Սրբազանի ուղերձը՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ (Տեսանյութ) 20/09/2024 22:19 Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքին՝ Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ 20/09/2024 21:54 «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել է 20/09/2024 21:37 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 20/09/2024 21:22 «Ատոմային ռեզոնանսների հաճախության «կարմիր» շեղում է առաջացնում նաև ատոմ-ատոմ դիպոլ-դիպոլային փոխազդեցությունը»․ Ի՞նչ գիտաշխատանք են արել ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում 20/09/2024 21:00 Ռուսաստանը կվերականգնի վերահսկողությունը Կուրսկի բոլոր շրջանների նկատմամբ․ Պեսկով 20/09/2024 20:43 «Սփյուռքը Հայաստանի Հանրապետության կառավարման ինստիտուտ չէ, Հայաստանի Հանրապետությունն էլ սփյուռքի կառավարման ինստիտուտ չէ»․ Փաշինյան 20/09/2024 20:31 Մեքենան ընկել է Աղստև գետը, վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է 20/09/2024 20:20 Հայտնի են Երևանում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարի հաղթողները 20/09/2024 20:04 Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունում 20/09/2024 19:54 Bank of Georgia-ի խորհրդի նախագահն անդրադարձել է իրենց հետագա ծրագրերին 20/09/2024 19:37 Եվրամիությունը սպառնում է կասեցնել Վրաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը 20/09/2024 19:22 «ԱՄՆ-ից ֆինանսավորման ծավալների ավելացումն ուղղված է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին»․ Պետքարտուղարի փոխտեղակալը՝ Փաշինյանին 20/09/2024 19:08 Շնչարգելություն. Ինչպես օգնել 20/09/2024 18:53 Հերթական փողոցն է փակվելու Երևանում 20/09/2024 18:38 Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ «խաղաղության» գործընթացն է քննարկել 20/09/2024 18:23 Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊ 20/09/2024 18:08 Սպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ում 20/09/2024 17:56 Փաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակել 20/09/2024 17:43 Նախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Թուրքիայում 20/09/2024 17:31 «Խաղային լիգան» պատրաստ է անցկացնել առաջին ինտելեկտուալ խաղը. հանդիպումը՝ սեպտեմբերի 21-ին (Տեսանյութ) 20/09/2024 17:18 Ավինյանը Փաշինյանին զեկուցել է՝ ինչ կառուցապատում են անելու Նորագյուղում 20/09/2024 17:05 Հայտնի են «Մեկնարկի՛ր» ծրագրի լավագույն ստարտափ գաղափարները 20/09/2024 16:51 ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի 37-րդ նիստին 20/09/2024 16:39 Ռուսաստանին դուր չի եկել, որ ամերիկյան և բրիտանական հետախուզության ղեկավարներն այցելել են Բաքու 20/09/2024 16:26 Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ 20/09/2024 16:22 «Ինչի՞ դիմաց է ՀԷՑ-ն անցել Կարապետյան Սամվելին, և ինչո՞ւ է այս վիճակը». Անդրանիկ Քոչարյանը՝ ՀԾԿՀ նախագահին 20/09/2024 16:11 Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են գրիպի դեմ պատվաստանյութով 20/09/2024 15:54 Բացահայտվել է շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք 20/09/2024 15:49 «Մենք չեն կարող կորցնել հայրենադարձության հույսը, հայրենի բնօրրան վերադառնալու մեր իղձը». Թանկյանն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանմանը (Տեսանյութ) 20/09/2024 15:41 ««Ռադիոլուր»-ի պատասխանը». Հանրային ռադիոյում ժամացույցի «Բաքու» ցուցանակը փոխարինվել է «Ստեփանակերտ» ցուցանակով 20/09/2024 15:35 Ինչու է պարբերաբար հետաձգվում «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5%-ի փոխանցումը ՀՀ կառավարությանը 20/09/2024 15:26 Երբ դատավորը նիստին սկսում է քնել, ապա մոտավորապես քնած էլ կարող է վճիռ կայացնել. Հրայր Թովմասան (Տեսանյութ) 20/09/2024 15:21 Հոսանքի հաճախակի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. ՀԾԿՀ նախագահ 20/09/2024 15:01 Հրայր Թովմասյանն ազատվեց քրեական պատասխանատվությունից (Տեսանյութ) 20/09/2024 14:54 Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները 20/09/2024 14:44 Խոշոր ավտովթար՝ Աշտարակի կամրջի վրա. «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր 20/09/2024 14:34 Լևոն Պաչաջյանի ծննդյան օրն է այսօր 20/09/2024 14:24 Կանգնած եմ հայ ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետ 20/09/2024 14:03 Երգչուհի Շպռոտն ամուսնացել է․ Լուսանկար 20/09/2024 13:50 Կառավարության երեկվա նիստը ցինիզմի գագաթնակետն էր. Շարմազանով (Տեսանյութ) 20/09/2024 13:40 Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև մառախուղ 20/09/2024 13:35 2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում 20/09/2024 13:30 Արմեն Գրիգորյանը, գուցե, չգիտի, բայց պետք է հիշեցնել, որ ՌԴ-ն է ապահովում ՀՀ ցորենի 90%-ը. Զախարովա 20/09/2024 13:17 Երևանում բախվել են «Honda»-ն ու մոտոցիկլը. կան տուժածներ 20/09/2024 13:12 Սուրեն Պապիկյանն Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր 20/09/2024 13:05 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Սերբիայում ընթացող համաժողովին ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում հայաստանյան փորձը 20/09/2024 12:52 ՌԴ-ում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել 20/09/2024 12:45 Բացարձակ ապաշնորհ դիվանագետի հայտարարություն, որն առաջին հերթին Հայաստանի նկատմամբ է անհարգալից. Զախարովան՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մասին 20/09/2024 12:32 ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հայտարարությունները որևէ հիմք չունեն. Հաջիզադե 20/09/2024 12:31 Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը՝ 100-ամյակի լավագույն թիմ. Լուսանկար 20/09/2024 12:23 Մահացել է Արտաշես Գեղամյանը 20/09/2024 12:15 Վիզայի ռեժիմի ազատականացում, բյուջետային աջակցություն. Գրիգոր Մինասյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում գործակցության ընդլայնման հնարավորությունը 20/09/2024 12:08 ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58 750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը (Տեսանյութ) 20/09/2024 12:01 Քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցության հեռանկարները 20/09/2024 11:57 Ռոթը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ ցուցաբերած քաջության համար 20/09/2024 11:54 Գեղարքունիքիում նախապատրաստվել էին 77-ից 116 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողանալ․ 2 անձ կալանավորվել է (Տեսանյութ) 20/09/2024 11:51 5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ տաք ջուրը լցրել է վրա 20/09/2024 11:47 Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք 20/09/2024 11:32 Փաշինյանը կարծում է` պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին. Զատուլին 20/09/2024 11:25 «ՀայաՔվեն» նպաստելու է միջազգային երաշխիքների ներքո Արցախի հայության հայրենիք վերադարձին 20/09/2024 11:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում, Ալավերդիում, Վանաձորում, Սիսիանում, Կոտայքի մարզի Լեռնանիստ բնակավայրում 20/09/2024 11:08 Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ. Գագիկ Սուրենյան 20/09/2024 11:00 ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության տրամադրումը 20/09/2024 10:54 ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու. Տիգրան Աբրահամյան 20/09/2024 10:42 Պրահայում կցուցադրվեն Արցախի թեմատիկայով ֆիլմեր 20/09/2024 10:39 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 20/09/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած 20/09/2024 10:33 Նորք-Մարաշը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա. Տիգրան Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին 20/09/2024 10:29 Արցախում մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացումներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են 20/09/2024 10:24 «Ինչո՞ւ եկեղեցին, ինչո՞ւ Սրբազանները» բարդ հարցին, պետք է խիզախություն ունենանք ինքներս մեզ հարց տալու, թե ինչո՞ւ մենք չունեցանք ո´չ Բեն Գուրիոն, ո՛չ էլ՝ Իվանիշվիլի. Հովհաննիսյան 20/09/2024 10:19 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 20/09/2024 10:12 Նոր մանրամասներ՝ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան և Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկ սարքերի տեղադրման գործից 20/09/2024 10:03 Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել, անչափահասի են ծեծել 20/09/2024 10:01 «Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի՝ 1,5 միլիոն դոլար գումարի փոխանցումը ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչը դեռևս անպատիժ է մնում 20/09/2024 09:58 «Հրապարակ». Որոշեցին պահպանել «կայուն մեծամասնություն» սահմանադրական նորմը, թեև Փաշինյանը խոստացել էր հրաժարվել դրանից 20/09/2024 09:54 «Ժողովուրդ». Սպասում են Փաշինյանի հրահանգին՝ մասնակցե՞ն, թե՞ ոչ Մայր տաճարի Վերաօծման և Մյուռոնօրհնության սուրբ արարողություններին 20/09/2024 09:51 «Հրապարակ». ՔԿ-ն հրաժարվում է որևէ հարցի պատասխանել Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով 20/09/2024 09:44 «Հրապարակ». Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին 20/09/2024 09:42 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը կկարճի՞ Արագածոտնի մարզպետի և «օրենքով գողի» հարազատի միջադեպի գործը 20/09/2024 09:39 «Հրապարակ». Իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը «Տաշիր գրուպից» խլելու հարցը 19/09/2024 22:24 «Զվարթնոց» օդանավակայանում ծեծկռտուք է տեղի ունեցել ուղևորի և ավիաընկերության աշխատակիցների միջև 19/09/2024 22:14 Ոստիկանության անունից խոստանում են հանցագործությունն արագ բացահայտել․ ՆԳՆ-ից հայտնում են՝ կեղծիք է 19/09/2024 21:50 Թրամփը ցանկանում է հանդիպել Հնդկաստանի վարչապետի հետ 19/09/2024 21:33 Մելանոմա․ որքանո՞վ է վտանգավոր 19/09/2024 21:18 Ռուսական կողմը առաջխաղացում է գրանցել Դոնեցկի ուղղությամբ և հայտարարել հետագա քայլերի մասին 19/09/2024 20:59 ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ 19/09/2024 20:42 Երբ հասկանանք մեր համազգային մեղքն ու դարձի գանք դեպի ճշմարիտ ճանապարհ, Արցախը կվերադառնա՝ Աստծո կամոք․ Արտակ Զաքարյան 19/09/2024 20:30 Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է «խաղաղության» պայմանագրի համաձայնեցված մասը Ադրբեջանի հետ ստորագրելու հարցը 19/09/2024 20:15 Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է զգա իր պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ․ Պայքարը շարունակական է, և յուրաքանչյուրիս մասնակցությունը կարևոր է այս ճանապարհին․ Հենրիխ Դանիելյան 19/09/2024 20:00 Փաշինյանը համարում է, որ Գերմանիայի հետ հարաբերությունները դինամիկ բնույթի են 19/09/2024 19:45 ՀԱՊԿ-ից Հայաստանին «սպառնացող վտանգի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ 19/09/2024 19:25 «Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի»․ Հանրային ռոդիոյի տնօրեն Քոլոյան 19/09/2024 19:06 Վրաստանում հայտարարել են․ «Թույլ չենք տա, որ մեզ օգտագործեն այնպես, ինչպես օգտագործեցին Ուկրաինային» 19/09/2024 18:53 Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին․ Հրայր Թովմասյան 19/09/2024 18:43 Yandex Plus-ը և «Kinodaran»-ը՝ Viva-ի «START+» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում (Տեսանյութ) 19/09/2024 18:29 Փաշինյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի հետ է հանդիպել 19/09/2024 18:14 Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը ԿԳՄՍՆ է այցելել, Ժաննա Անդրեասյանի հետ է հանդիպել 19/09/2024 18:00 Թուրքիայի արտգործնախարարը դժգոհել է ԵՄ-ից․ «Մեզ չընդունեցին իրենց կազմ, ստիպված հայտ ներկայացրինք՝ անդամակցելու ԲՐԻԿՍ-ին» 19/09/2024 17:47 Սիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կան

Տվյալ բաժնի վերջին նյութերը