05/02/2016 14:24
Սոցիոլոգ. Արտագաղթի ամենամեծ թիվը եղել է Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին
Հայաստանում արտագաղթի պատճառով ամեն տարի կորցնում ենք մեր բնակչության 3-4 տոկոսը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ինչ վերաբերում է բնակչության բնական աճին, ապա, ըստ սոցիոլոգի, այն կազմում է 2,5-3 տոկոս, իսկ հեռանալու պատրաստակամություն ունեցողներին, ապա դրանց թիվը մոտ է 17 տոկոսին.
«Հեռանալու հիմնական պատճառներ են ցածր աշխատավարձերը, սոցիալական ծանր պայմանները»:
Նրա խոսքով՝ բնակչության ամենամեծ կորուստ մենք ունեցել ենք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին.
«Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին, իմ տվյալներով, 1.5 միլիոն մարդ է հեռացել, իսկ պաշտոնապես՝ 585 հազար մարդ: Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանից հեռացել է 130 հազար մարդ, Սերժ Սարգսյանի օրոք՝ 260 հազար»: