05/02/2016 12:41
Ուորլիք. Մինսկի խումբը չի քննադատել ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը
Մինսկի խմբի համանախագահները չեն քննադատել ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից առաջ համանախագահների տարածած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ համանախագահները այդ հայտարարության մեջ նշել էին, որ Վեհաժողովում զեկույցների քննարկումը միջամտություն է միջազգային այլ կազմակերպությունների գործունեությանը:
Ուորլիքի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կողմերը հակված են խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
«Մինսկի խումբը միակ ընդունված ֆորմատն է այդ բանակցությունների համար»,- շեշտել է Ուորլիքը: