09/02/2016 12:49
Սեյրան Օհանյան. Նախատեսվում է զինծառայողների աշխատավարձի բարձրացում
Առաջիկայում նախատեսվում է զինծառայողների աշխտավարձի բարձրացում: Այս մասին այսօր ԵՊՀ-ի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ Զինված ուժերի աշխատավարձի յուրաքանչյուր փոփոխություն իրականացվում է հանրապետության ընդհանուր աշխատավարձերի քաղաքականության շրջանակներում:
«Միևնույն ժամանակ, քանի որ զինծառայողների առաջ առանձնահատուկ խնդիրներ են դրված, նախատեսվում է համապատասխան աշխատավարձի բարձրացում»,- ասաց Պաշտպանության նախարարը: