10/02/2016 14:57
Արա Պապյան. Գնալով անխուսափելի է դառնում քրդական պետության ստեղծումը
Ադրբեջանի տնտեսական վիճակը գնալով վատթարանում է ու այդպես էլ կշարունակվի, քանի որ Միջին Արևելքում հիմնական խաղացող է դառնում Իրանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
«Ստեղծված իրավիճակում Ադրբեջանին ձեռնտու չէ նաև ռուս-թուրքական հարաբերությունների լարումը»,- ընդգծեց նա:
Բացի այդ, ըստ քաղաքագետի, գնալով անխուսափելի է դառնում քրդական պետության ստեղծումը.
«Այնպես որ՝ այս դեպքում հայկական տարածքների հարցն է ի հայտ գալիս: Եթե մենք լռում ենք ու ոչինչ չենք անում, միայն կորցնողի դերում ենք հայտնվելու»: