26/04/2016 10:01
Դաշնակցությունը հերթական գաղտնի ժողովն է անելու
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, այս շաբաթվա վերջին (ապրիլի 28, 29) Հայ հեղափոխական դաշնակցությունը հերթական գաղտնի ժողովն է անելու: Տեղի է ունենալու ՀՅԴ գերագույն ժողովը, որի ժամանակ նաև ընտրվում է գորագույն մարմնի նոր կազմը:
«Թե ինչ փոփոխություններ կանի դաշնակցությունը իր ղեկավար մարմնում, դեռ հստակ չէ: Սույն ժողովում քննարկվելու են նաև մի շարք կարևորագույն հարցեր, որից հետո կընդունվի հայտարարություն: Ժողովի վայրը ևս գաղտնի է պահվում»,- հավելել է թերթը: