26/04/2016 13:52
Պաշտոնից ազատվել է Պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնից ազատել է ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:
Հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Ալիկ Միրզաբեկյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից»: