02/05/2016 20:07
Քերրին ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի առնչությամբ:
«Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի առնչությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Լավրովն ընդգծել է, որ այս հակամարտություններում մինսկյան համաձայնագրերի լիարժեք կատարմանն այլընտրանք չկա: