05/05/2016 18:01
Հայաստանը որդեգրել է հակամենաշնորհային քաղաքականություն. Արծվիկ Մինասյան
Հայաստանը սահմանադրական փոփոխություններից հետո որդեգրել է հակամենաշնորհային քաղաաքականություն: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար, Դաշնակցական Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ այդ քաղաքականությունը պետք է սկսել օրենսդրությունից:
«Այս առումով պետք է ասեմ, որ մենք մշակել ու վերանայել ենք բոլոր օրենքները: Հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու ուղղությամբ մենք այսօր էլ քայլեր ձեռնարկում ենք»,- վստահեցրեց նախարարը:
Լրագրողների դիտարկմանը՝ գործարարները սովոր են այդ օրենքները շրջանցել, Ա. Մինասյանն ասաց.
«Օրենքների նախագծերը կհրապարակվեն, կլինեն լայն քննարկումներ, որից հետո համապատասխան գնահատականներ կլինեն, այս պահին դժվար է ասելը»: