05/05/2016 15:08
Ռուս ցանցահենները գողացել են Mail.ru-ի օգտատերերի անձնական տվյալները
Ռուս ցանցահեններին հաջողվել է գողանալ Mail.ru-ի ավելի քան 57 միլիոն օգտատիրոջ անձնական տվյալները: Ինչպես հայտնում է VladTime-ը, հարձակման մասին հայտարարել է կիբերանվտանգության հարցերով զբաղվող Hold Securities ընկերության ղեկավար Ալեքս Հոլդենը:
Բացի այդ, նրանք կոտրել են Gmail, Microsoft և Yahoo էլեկտրոնային փոստերը: Ընդհանուր առմամբ ցանցահենները տիրացել են 270 միլիոն օգտատիրոջ տեղեկությունների: