20/05/2016 09:31
Քաղցրաշեն գյուղի դպրոցում երկու օր է՝ դասադուլ է. «Ժամանակ»
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի դպրոցում արդեն երկու օր է դասադուլ է: Քաղցրաշենցիների մեծ մասը երեկ ևս երեխաներին թույլ չի տվել դպրոց գնալ: Նրանք բողոքի այս ակցիայով պահանջում են շուրջ ութ ամիս առաջ մթերված խաղողի գումարները:
Քաղցրաշենցիները «Ժամանակ»-ին ասել են. «Թեև ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը ասում է, թե գործարանը վարձակալության է տվել, կարող է իր բաժինը ժամանակավոր վարձակալողից չպահանջել: Այնինչ՝ առաջինն իր հասանելիքն է պահանջում»: