20/05/2016 19:10
Բրիտանացի մշակույթի ավելի քան 250 գործիչ դեմ է, որ երկիրը ԵՄ-ի կազմից դուրս գա
Մեծ Բրիտանիայի մշակույթի ավելի քան 250 գործիչ Եվրամիության կազմից երկրի դուրս գալուն դեմ է հանդես եկել: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, նրանց նամակը հրապարակել է The Telegraph-ը:
«Մեզանից շատերն աշխատել են այնպիսի նախագծերի վրա, որոնք երբեք չէին իրականացվի առանց Եվրամիության կողմից այնքան կարևոր ֆինանսավորման և համագործակցության: Մեծ Բրիտանիան կարող է ավելի շատ ստեղծել ու արարել՝ գտնվելով Եվրամիությունում, իսկ մեր գլոբալ ստեղծագործական հաջողությունը լրջորեն կթուլանար ԵՄ-ից դուրս գալու դեպքում»,- ասվում է նամակում:
Նամակի տակ ստորագրել են դերասաններ Բենեդիկտ Քամբերբեթչը, Քիրա Նայթլին, Հելենա Բոնեմ Քարթները, Ջուդ Լոուն, երաժիշտներ Պալոմա Փեյթը, Ալեքսիս Թեյլորը և այն: