20/05/2016 19:02
Հնդկաստանում օդի ջերմաստիճանը հասել է +51-ի
Հնդկական Ռաջաստան նահանգի Փհալոդի քաղաքում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ +51 աստիճան, հայտնում է «РИАНовости»:
Նախորդ ռեկորդը պատկանել է 1956 թվականի ամռանը, երբ նույն նահանգի Ալվար քաղաքում գրանցվել է +50.6 աստիճան:
Ռեկորդային ջերմաստիճաններ են գրանցվել նաև Ռաջաստանի այլ քաղաքներում, նաև՝ Գուջարաթ նահանգում:
Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացնում է, որ շոգն առաջիկա օրերին միայն կուժեղանա: