21/05/2016 17:42
Օբաման դաշնային օրենսգրքից դուրս է թողել «արևելյան» և «Նիգեր» բառերը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրինագիծ, որը թույլ կտա դաշնային օրենսգրքից դուրս թողնել «փոքրամասությունների վերաբերյալ վիրավորական հիշեցումներ պարունակող բառերը, մասնավորապես՝ «արևելյան» և «նիգեր», հայտնում է RussiaToday-ը:
Օրինագծի հեղինակների կարծիքով, նորամուծությունը թույլ կտա «փոքրամասնություններին վերաբերվող տերմինները» ժամանակակից դարձնել:
««Արևելյան» տերմինը դաշնային օրենսգրքում այլևս տեղ չունի: Ի վերջո վիրավորական և հնացած այդ հասկացողությունն անցյալ կգնա», - նշել է օրինագծի հեղինակներից մեկը: