21/05/2016 15:11
Հայաստանում Գերմանիայի դեսպանը հաստատում է՝ Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը Բունդեսթագում կքննարկվի հունիսի 2-ին
Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը հաստատում է, որ հունիսի 2-ին Բունդեսթագում կքննարկվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը:
«Բանաձևի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, բացի այն որ հունիսի 2-ին այն քննարկվելու է Բուդեսթագում», - Aysor.am-ի թղթակցին ասաց Մ.Քիսլերը:
Բանաձևը Բունդեսթագ է ներկայացվել անցյալ տարի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության կողմից: Բանաձևի շուրջ վերջին քննարկումը եղել է այս տարվա փետրվարի 25-ին:
Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ Բունդեսթագում Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն ամենայն հավանականությամբ հավանության է արժանանալու: