21/05/2016 12:00
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել և հանգիստ է եղել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ անկանոն կրակահերթեր:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: