23/05/2016 11:40
Ավստրիայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլի արդյունքներն՝ այսօր
Ավստրիայում ամփոփում են նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Ինչպես հայտնում է «Эхо Москвы»-ն, այս պահի դրությամբ 4 տոկոսով առաջատար է Ազատության կուսակցության առաջնորդ Նորբերտ Հոֆերը: Նրա մրցակիցն է Կանաչների նախկին առաջնորդ Ալեքսանդեր Վան դեր Բելլենը: Ամեն ինչ կարող է լուծվել այսօր՝ փոստով ուղարկված քվեաթերթիկների հաշվարկից հետո:
Ավստրիան հնարավորություն ունի դառնալ Եվրոպական Միության առաջին երկիրը, որի նախագահը կունենա ուլտրա-աջերի տեսակետ: