24/05/2016 12:12
Apple-ը փորձում է իջեցնել iPhone-ի գները
Apple մտադիր է աշխատել iPhone-ի գների իջեցման ուղղությամբ, հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Քուքը՝ հնդկական NDTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է «РБК»-ն:
«iPhone-ի «շատ բարձր» գինը պայմանավորված է հարկերով և տուրքերով»,-նշել է նա:
Ըստ նրա՝ ընկերությունը դիտարկում է խնդրի լուծման մի քանի ուղի:
Հնդկաստանում iPhone-ի գինն ամերիկյան գներին հավասարեցնելը՝ Քուքն անվանել է իր առաջնային նպատակը:
Դրա հետ մեկտեղ՝ Apple-ը չի ցանկանում իջեցնել սարքավորումների որակը: