24/05/2016 13:31
Էրդողանն ընդունել է երկրի կառավարության նոր կազմի ցանկը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր նախագահ Բինալի Յըլդըրըմիի առաջարկած երկրի կառավարության նոր կազմի ցանկը, հայտնում է Gazeta.ru-ն:
Որոշ գործիչներ նոր կաբինետում պահպանել են իրենց պաշտոնը:
ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մնում է պաշտոնում: Էրդողանի համախոհներից Նիհաթ Զեյբեքչին վերադարձել է կառավարություն՝ որպես Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար: