25/05/2016 14:25
Մերկելը հավատում է ԵՄ-ի և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագրի իրագործմանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ հավատում է Եվրամիության և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագրի իրագործմանը, հայտնում է Gazeta.ru-ն:
Նրա կարծիքով, համաձայնագրի իրականացումը բարդ գործընթաց է, որի վրա դեռ երկար աշխատանք կա անելու:
Մասնավորապես՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի չեղարկումը ձգձգվում է՝ բոլոր անհրաժեշտ պայմանների չկատարման պատճառով, ԵՄ-ը կաշխատի այդ դժվարությունները հաղթահարել, հայտնել է նա: