28/05/2016 10:25
Պուտին. Անկարայից կոնկրետ քայլեր ենք սպասում
Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները և այդ երկրից սպասում է կոնկրետ քայլեր: Ինչպես հայտնում է REGNUM գործակալությունն, այս մասին Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք կոնկրետ քայլեր ենք սպասում իրենց կողմից, սակայն այդ քայլերը դեռ չկան», — նշել է ՌԴ առաջնորդը:
Դրա հետ մեկտեղ Պուտինն ավելացրել է, որ Մոսկվան լսում է հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին Անկարայի հայտարարությունները:
«Մենք նույնպես ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները: Մենք չենք դրանք փչացրել»,- նշել է Պուտինը: