31/05/2016 10:35
Գեներալ Մելսիկ Չիլինգարյանն ու երկու գնդապետ ձերբակալվել են. Սոնա Տռուզյան
Հայաստանի զինված ուժերի սպառազինության նախկին պետ-վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը ձերբակալվել է, Aysor.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Բացի այդ, նրա խոսքով, ձերբակալվել են գնդապետներ Մհեր Պապյանը եւ Արմեն Մարգարյանը:
«Երկու տարբեր քրեական գործի շրջանակներում են եղել ձերբակալությունները: Խոսքը գնում է մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, որոշ դեպքերում՝ ուռճացված գներով գնումներ կատարելու մասին», - ասաց Ս.Տռուզյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, գեներալ Մ.Չիլինգարյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից մայիսի 23-ին: