17/06/2016 09:35
Ընտրական համակարգում ներդրվելու է մատների թանաքոտման պրակտիկան. ՀԺ
«4+4+4 ձևաչափով բանակցությունները նոր Ընտրական օրենսգրքի շուրջ երեկ տվեցին արդյունքը: Խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունը պայմանավորվեցին և համատեղ հայտարարություն տարածեցին: ԸՕ-ի շուրջ այլևս լայն կոնսենսուս կա:
«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ ընտրական համակարգում ներդրվելու է մատների թանաքոտման պրակտիկան: Ընտրողները քվեարկելու են միասնական ID քարտերով: Ընտրական ողջ պրոցեսը տեսանկարահվելու է: