29/06/2016 09:57
ՀՀ ԱԳՆ. Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան
Նախնական տեղեկություններով՝ Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը իր Twitter-ի էջում:
Ինչպես հայտնի է՝ պայթյունները, որոնք որոտացել են Աթաթուրքի անվան օդանավակայիանի միջազգային տերմինալի մուտքի, ելքի մոտ, նաև ավտոկայանատեղիում՝ նախօրեին, խլել են 36 մարդու կյանք, ևս 147-ը՝ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: