29/06/2016 20:54
Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ.
Ֆելիքս Ցոլակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար»,- ասված է նախագահի հրամանագրում: